տուն Քաղաքական Միջազգային Ջոն Քերի՝ կլինի միջամտություն, Սերգեյ Լավրով՝ միջամտություն չի լինի․ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի...

Ջոն Քերի՝ կլինի միջամտություն, Սերգեյ Լավրով՝ միջամտություն չի լինի․ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի հետքերով

178
0

6

Արդեն տեղեկացրել ենք, որ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև, որով պետք է կարգավորվի Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման գործընթացը։

Բանաձևի ընդունումից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից բանաձևի միաձայն ընդունումը ցույց է տալիս, որ Անվտանգության խորհուրդը շարունակում է կարևոր նշանակություն ունենալ, եթե քաղաքականությունը դնում է մի կողմ հանուն ընդհանուր բարիքի։ Նա զգուշացրել է Սիրիայի կառավարությանը, որ եթե բանաձևի դրույթները չկատարվեն, ապա հետևանքները լուրջ կլինեն և արտաքին միջամտությունն անխուսափելի կլինի։

Մինչդեռ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն, իր հերթին ասել է, որ այս բանաձևի կետերի չկատարումը չի ենթադրում անմիջապես զենքի կիրառում Սիրիայի ռեժիմի դեմ։ Ըստ նրա՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն արտաքին միջամտությունն արտոնելու համար պետք է ընդունի նոր բանաձև։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here