Araratnews.am-ի լրագրողը տեղեկացնում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղիկներ է դրել: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը այստեղ է՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Ջոն Քերիի անունից հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին:
Լրագրողները ԱՄՆ դեսպանին հարցրել են, թե վերջինս ինչպես կմեկնաբանի Էրդողանի հայտարարությունը, Հեֆերնը պատասխանել է, որ ինքը այլ երկրների ղեկավարների հայտարությունները չի մեկնաբանում:
Ջոն Հեֆերնը նաև տեղեկացրել է, որ մի քանի ժամից Օբաման հայտարարությամբ է հանդես գալու:
«Նախագահի հայտարարությունը կլինի ուժեղ հայտարարություն, որտեղ ընդունվում են փաստերը 1915-23 թվականին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ»: