տուն Աշխարհ Ջոնսոնը «ցանկացել է ծամել փողկապը» Brexit-ի ձգձգման պատճառով

Ջոնսոնը «ցանկացել է ծամել փողկապը» Brexit-ի ձգձգման պատճառով

241
0

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստովանել է, որ «ցանկացել է ծամել փողկապը»՝  Brexit-ի ձգձգման պատճառով: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:

Ջոնսոնին չի հաջողվել ստանալ խորհրդարանի աջակցությունը՝ Եվրոմիության հետ իր պայմանավորվածության վերաբերյալ, ինչը հանգեցրել է Brexit-ի հարկադիր հետաձգմանը:

Press Association գործակալություն էլ հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը համաձայնության է հասել Ուելսի կուսակցության և «Կանաչների» կուսակցության հետ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում մարտավարական քվեարկության շուրջ՝ Brexit-ը կանգնեցնելու նպատակով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը վերջնականապես հավանություն է տվել Brexit-ի հետաձգմանը մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Բորիս Ջոնսոնը հավաստիացնում էր, որ Մեծ Բրիտանիան հոկտեմբերի 31-ին դուրս կգա ԵՄ-ից՝ համաձայնագրի առկայությամբ, թե առանց դրա: