Վերջերս հայտնի էր դարձել, որ 24-ամյա Պոլինա Գլենը լքել է «Կարիբյան ծովահենների» 56-ամյա աստղին: Այժմ աղջիկը, ամենայն հավանականությամբ, որոշել է ազատվել սթրեսից և գնալ Բալի:
Պարուհին շուրջ երկու շաբաթ գտնվում է այն կղզում, որին, իր խոսքերով, սիրահարվել է: Եվ, իհարկե, չի մոռանում նաև տեղի տեսարժան վայրերի ֆոնին արված լուսանկարներով կիսվել: Բայց այս անգամ Ջոնի Դեպի նախկին սիրելին գնացել է սպա սրահ, որտեղ մերկ նկարահանվել է՝ ծաղկաթերթերով լի ջրի մեջ պառկած: