Հայտնի փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի ընտանիքի փաստաբանը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են AEG Live ընկերությունից, որը կազմակերպել էր Ջեքսոնի վերջին շրջագայությունը, պահանջել 290 մլն դոլարի փոխհատուցում։ Այս մասին հաղորդում է The Los Angeles Times-ը։
Փաստաբան Բրայան Փենիշն ասել է, որ փրոմոութերական այդ ընկերությունն էր վարձել բժիշկ Կոնրադ Մյուրեյին, ում ներարկման հետևանքով աշխարհահռչակ փոփ երգիչը մահացել էր։ Փաստաբանը պահանջելու է, որպեսզի AEG Live-ը Ջեքսոնի երեք երեխաներին վճարի 85 մլն-ական, իսկ մորը՝ 35 մլն դոլար։
«Եթե չլիներ AEG-ը, չէր լինի բժիշկ Մյուրեյը, չէր լինի պրոֆոլոլը (ներարակված դեղամիջոցը — խմբ․), իսկ Մայքլը դեռ կենդանի կլիներ», — հայտարարել է փաստաբանը։