Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ու Ջերմուկի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Կեչուտ թաղամասից ոստիկանություն բերման են ենթարկել երկու տղամարդկանց՝ իրենց վարած «Օպելով» հանդերձ։Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից:
Մեքենայի զննության ընթացքում Մալիշկա գյուղի 27-ամյա բնակիչը ոստիկաններին է ներկայացրել ծալովի փականով դանակ, ապակյա գլանակի մեջ լցված սուր, յուրահատուկ հոտով զանգված և թղթի մեջ փաթեթավորված մարիխուանային նմանվող զանգված։
Ըստ 27-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածն իրենն է, պահել է օգտագործելու համար։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։