Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսն Instagram-ի իր օգտահաշվում գրառում է արել, որով ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորել է իր երեխաներին` Մաքսիմիլիանին և Էմմիին:
Ջենիֆեր Լոպեսն իր արխիվից լուսանակրներ է հրապարակել:
«Գիտեմ՝ այսօր դառնում եք 12 տարեկան, բայց միշտ կլինեք իմ փոքրիկները: Շնորհավոր ձեր ծննդյան օրը, իմ փոքրիկ կոկոսիկներ»,- գրել է Ջենիֆեր Լոպեսը:
Նշենք, որ երկվորյակները ծնվել են Լոպեսի և հայտնի երգիչ Մարկ Էնթոնիի ամուսնությունից: