տուն ժամանց Շոու-բիզ Ջենիֆեր Էնիսթոնի նոր ֆիլմի եւ նոր սանրվածքի մասին (լուսանկարներ)

Ջենիֆեր Էնիսթոնի նոր ֆիլմի եւ նոր սանրվածքի մասին (լուսանկարներ)

177
0

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը նկարահանվում է ռեժիսոր Պիտեր Բոգդանովիչի Squirrels to the Nuts ֆիլմում: Նկարահանումները դեռ չէին մեկնարկել, երբ ֆիլմի հետ կապված սկանդալային պատմությունը տարածվեց ողջ Հոլիվուդով: Պարզվում է, ֆիլմում Ջենիֆերը պետք է մարմնավորեր մի կերպարի, որի անունն է Էնջի: Էնիսթոնը միանգամայն դեմ էր նկարահանվել նման անվան ներքո, քանզի այն ասոցացվում է հանրահայտ Անջելինա Ջոլիի հետ, որը Ջենիֆերից տարել է ամուսնուն` նույնքան հանրահայտ Բրեդ Պիտին: Երկար բանակացություններից հետո, ֆիլմի պորդյուսերները համաձայնվել են փոխել կերպարի անունը, այժմ Ջենիֆերին ֆիլմում կոչում են Ջեյն: Ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի 2014 թվականին: Այն պատմում է նյույորքյան մարմնավաճառներից մեկի մասին, որը կապվելով Բրոդվեյի ռեժիսորներից մեկի հետ, սկսում է բարձրանալ դերասանական կարիերայի աստիճաններով:
Ֆիլմում նկարահանվելու համար Էնիսթոնը կտրել է իր երկար վարսերը, նոր սանրվածքը 44-ամյա դերասանուհուն էլ ավելի է երիտասարդացրել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here