տուն Լուրեր Ջեմմա մայրիկի հետ խոսակցությունն իրոք հայեցակարգային ստացվեց. Փաշինյան

Ջեմմա մայրիկի հետ խոսակցությունն իրոք հայեցակարգային ստացվեց. Փաշինյան

273
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որն ուղիղ եթերում տեխնիկական խնդիրներ էր ունեցել և որտեղ նա զրուցում է Ջեմմա մայրիկի հետ: Փաշինյանը հետևյալ գրառումն է կատարել.

«Քանի որ այս կտորն ուղիղ եթերում տեխնիկական խնդիրներ է ունեցել, հարկ եմ համարում տեսագրությունը տեղադրել այստեղ:

Ջեմմա մայրիկի հետ խոսակցությունն իրոք հայեցակարգային ստացվեց, որով պատկերավոր կերպով ի ցույց դրվեց բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզվի, գրականության և պատմության պարտադիր առարկա լինել-չլինելու հարցի էությունը:

Նաև խոսեցինք «ժանգոտ կուզովների» հետ մեր կապվածության հարցի մասին»:

Հիշեցնենք, որ վարչապետն այսօր այցելել է Կոտայքի մարզի մի շարք համանյքներ, որտեղ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։