Ջասթին Տիմբերլեյքի նոր ձայներիզի երկրորդ մասն արդեն հասանելի է համանցանցում: «The 20/20 Experience: 2 of 2» ձայնասկավառակի թողարկումը նշանակված է սեպտեմբերի 30-ին, սակայն այն iTunes -ում լսել հնարավոր կլինի թողարկումից մեկ շաբաթ առաջ: Նոր ձայնասկավառակի մեջ մտնում են 11 երգեր, որոնք ձայնագրված են ռեփեր Ջեյ Զիի եւ Ջեյկի մասնակցությամբ: Ձայներիզի այս եւ նախորդ մասերի պրոդյուսերները հանդիսացան Տիմբըլենդը, Ջերոմը եւ Հարմոնը, ինչպես նաեւ ինքը Ջասթինը: Ձայնասկավառակը կթողարկվի RCA Records ընկերության կողմից, որը մտնում է Sony Music Entertainment-ի մեջ:
Հուլիսին Ջասթինը թողարկել էր իր «Take Back the Night» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Տեսահոլովակը դժգոհություն էր առաջացրել նույն անունը կրող ֆոնդի անդամների մոտ, որոնք պայքարում են սեքսուալ բնույթի բռնությունների դեմ: