Հոլիվուդյան դերասանուհի Ջեսիկա Բիլն ամուսնու՝ երգիչ Ջասթին Թիմբերլեյքի և դերասանուհի Ալիշա Վեյնրայթի սիրառատ լուսանկարների արտահոսքի շուրջ ստեղծված սկանդալից հետո շարունակում է ամուսնու կողքին մնալ: Այս մասին հաղորդում է foxnews-ը:
Ջեսիկան չի հիասթափվել Թիմբերլեյքից, որն օրեր առաջ հրապարակավ ներողություն էր խնդրել կնոջից՝ «թույլ տված մեծ սխալի համար»:
«Ներողություն եմ խնդրում իմ հիասքանչ կնոջից ու ընտանիքից՝ նրանց ամոթալի իրավիճակի մեջ դնելու համար»,- գրել էր Ջասթինը:
Աղբյուրի հաղորդած տեղկության համաձայն՝ Ջեսիկայի համար առաջնայինն ընտանիքն է:
Պապարացիները նոյեմբերի 21-ին լուսանկարել էին Ջասթին Թիմբերլեյքին և Ալիշա Վեյնրայթին, որտեղ դերասանը բռնել էր դերասանուհու ձեռքը: