տուն Քաղաքական Միջազգային Ջասթին Բիբերին բռնացրել են ռասիստական երգեր երգելիս

Ջասթին Բիբերին բռնացրել են ռասիստական երգեր երգելիս

75
0

rsz_biberԿանադացի երգիչ Ջասթին Բիբերը կրկին ներգրավվել է ռասիստական սկանդալում:

Այս անգամ The Sun պարբերականի տրամադրության տակ է հայտնվել մի հոլովակ, որում երգիչը երգում է իր «One Less Lonely Girl» երգը՝ «girl» բառի փոխարեն կիրառելով արևմուտքում արգելված մի բառ, որ նկարագրում է սևամորթներին:

Բացի դրանից երգում հիշատակվում է տխրահռչակ Կու-կլուքս-կլանը, որին, համաձայն երգի, կմիանար երգիչը, եթե սպաներ իր ընկերուհուն:

Անցյալ շաբաթ նույն պարբերականը հրապարակել էր մեկ այլ տեսանյութ, որում Բիբերը ռասիստական բովանդակության անեկդոտ էր պատմում: