Ջասթին Բիբերին խնդրել են լքել Արգենտինայի հյուրանոցներից մեկը, ուր երգիչը կանգ էր առել Believe Tour համաշխարհային շրջագայության շրջանակներում: Այս մասին հաղորդվել է արևմտյան լրատվամիջոցներում։
Պարզվել է՝ այս անգամ պատճառը ոչ թե Բիբերի, այլ երկրպագուների պահվածքն է: Վերջիններս ջանք չեն խնայել հյուրանոցում հայտնվելու համար, որպեսզի իրենց կուռքից ստորագրություն վերցնեին:
Հյուրանոցի առջև հավաքված ամբոխը կորցրել է ինքնակառավարումը, մեծ աղմուկ բարձրացրել, վնասել հյուրանոցի գույքը և անգամ կոտրել պատնեշները, որոնք դրված էին նրանց գոնե ինչ-որ կերպ հետ պահելու համար: