տուն Լուրեր Ջանիբեկյանի հետ վատ վարված բուժքրոջն ազատելու են աշխատանքից

Ջանիբեկյանի հետ վատ վարված բուժքրոջն ազատելու են աշխատանքից

248
0

 

 

58

Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էր Araratnews.am-ը, երեկ վատացել է դերասան Սոս Ջանիբեկյանի առողջական վիճակը, որին տեղափոխել են հիվանդանոց: Վերջինիս մայրը իր ֆեյսբուքյան էջում արած գրառման մեջ խոսել է այն մասին, թե  հիվանդանոցի և շտապօգնության բժիշկն ու բուժքույրը ինչպիսի վատ վերաբերմունք են ցուցաբերել իրենց նկատմամբ: Այս փաստի առթիվ մեր թղթակիցը զրուցել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ, ով նշել է, որ Սոս Ջանիբեկյանին երկու բրիգադ է սպասարկել, և որ առաջին բրիգադը դերասանին տարել է Հանրապետական հիվանդանոց, քանի որ հիվանդի մոտ կասկածել են թունավորում: «Այն, որ մայրն ասում է, թե մեր շտապօգնության բժիշկը չի ներկայացրել, թե ինչ է արել, ես խոսեցի բժշկի հետ ասեց, որ այնտեղ, երբ դուրս եկավ բժիշկը ինքը ներկայացրել է, թե ինչ է պատահել, հայտնել է իր կասկածանքները և բնական է, դրանից հետո մեր բժիշկը հեռացել է»:

AraratNews-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք շտապօգնության բժիշկը պարտավոր չէ բացի բանավոր ներկայացնելուց նաև գրավոր տեսքով ներկայացնի, թե ինչ են արել հիվանդին մինչև հիվանդանոց տեղափոխելը, Թագուհի Ստեփանյանը պատասխանել է.«Ընդհանրապես մեր բժիշկը ներկայացնում է, կարող է ոչ մի տեղ գրած չլինի, քանի որ անկախ ամեն ինչից մենք շատ բան չենք սրսկում, եթե դա ինչ-որ արտառոց դեպք չէ, իսկ մեր կանչի թերթիկում գրանցված է, թե հիվանդին ինչ-որ բան արվել է, թե ոչ»:Անդրադառնալով հիգենիկ պայմաններին` Թագուհի Ստեփանյանը նշել է.«Ոչ մաքուր վերմակը հիվանդի վրա գցելու համար, իրենք իրենց նկատողությունն ու ավելի խիստ վերաբերմունքը կստանան ու ասեմ, որ ստացել են արդեն: Ու նշեմ, որ դա բժիշկը չէ, դա եղել է բուժքույրը, հենց նա է ինչ-որ ճառել, չեմ հասկանում, թե ինչն է նրան ստիպել նման ձևով խոսելու՝ աշխատանքը կատարելու փոխարեն, իսկ կոնկրետ այդ բուժքրոջ բացատրագիրը ես կնայեմ, ու նա կհեռացվի աշխատանքից, քանի որ նա իր պարտականությունները չի կատարել»,- նշել է  Թագուհի Ստեփանյանը: Մեր թղթակցի այն դիտարկմանը, թե Սոս Ջանիբեկյանի մայրը նշում է, որ բուժքրոջից բացի այդ խոսակցությանը խառնվել է  նաև բժիշկը, Թագուհի Ստեփանյանը տվել է հետևյալ պատասխանը.«Բուժքույրն ասել է ես եմ եղել, իսկ մանրամասն պատասխանելու համար ինձ պետք է զրուցել նրանց բոլորի հետ, ես Ձեզ ավելի մանրամասն կպատասխանեմ երկուշաբթի»: Ի դեպ նշենք, որ այս խնդրին անդրադարձ կատարվել է միան Araratnews.am լրատվական կայքի անդրադարձից հետո:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here