տուն Հասարակություն Թափառող շները ջայլամներ են հոշոտել

Թափառող շները ջայլամներ են հոշոտել

326
0

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Նորաբաց գյուղի մոտակայքում, ջայլամաբուծական ֆերմայում թափառող շները հոշոտել են ջայլամներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ ջայլամաբուծական ֆերմայում, հոշոտվել է 25 և վիրավորվել 8 ջայլամ: