տուն Հասարակություն Մշակույթ Ջակոմետիի քանդակը վաճառվել է 50 միլիոն դոլարով

Ջակոմետիի քանդակը վաճառվել է 50 միլիոն դոլարով

320
0

 

Նյու 408999

Յորքի Sotheby’s աճուրդների տանը Ալբերտո Ջակոմետիի «Դիեգոյի մեծ գլուխը» քանդակը վաճառվել է 50 մլն դոլարով։ Այս մասին տեղեկացնում է RIA-Novosti գործակալությունը։

Այս կիսանդրին, որը համարվում էր այսօր աճուրդների տանը վաճառված ամենաթանկարծեք իրերից մեկը, պատկերում է քանդակագործի եղբորը։ Այն ստեղծվել է 1955 թվականին, ունի 65սմ բարձրություն, և մինչև վերջերս գտնվում էր մասնավոր հավաքածուում։

Բացի այդ, վաճառվել է նաև Պաբլո Պիկասոյի «Կնոջ գլուխը» կտավը, որի համար վճարվել է 39.925 մլն դոլար։ Նկարում պատկերված է նկարչի սիրուհին՝ Մարիա Թերեզա Վալտերը։ Պիկասոյի «Ծխամորճով հրացանակիրը» նկարի համար անհայտ գնորդը վճարել է 30.9 մլն դոլար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here