տուն Հասարակություն Պրոֆեսոր Գրիգորի Կարագուլյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն

Պրոֆեսոր Գրիգորի Կարագուլյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն

176
0

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության անդամները ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրեցին ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Գրիգորի Կարագուլյանին:

Ընտրությունը տեղի ունեցավ նոյեմբերի 20-ին՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում:

Գրիգորի Կարագուլյանը 47 գիտական աշխատանքի հեղինակ է: Նրա գիտական հետաքրքրություններն են՝ եռանկյունաչափական շարքեր, օրթոգոնալ շարքեր, մաքսիմալ ֆունկցիաներ, սինգուլյար ինտեգրալներ:

Գրիգորի Կարագուլյանը  2002թ. Մոսկվայի Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտում ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 2019թ.՝ պրոֆեսորի գիտական կոչում: Նա ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ է:

Գրիգորի Կարագուլյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 3 թեկնածուական ատենախոսություն:

Գիտական ոլորտում ունեցած նվաճումների համար Գրիգորի Կարագուլյանը պարգևատրվել է ՀՀ նախագահի մրցանակով: