Ռուսաստանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Եվգենի Պրիմակովը, ով ժամանակին զբաղեցրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի և վարչապետի պաշտոնը, անսպասելիորեն հայտարարել է, որ Ռուսաստանը կհաջողի միայն այն դեպքում, եթե վերադառնա խորհրդային տնտեսական մոդելին։ Այս մասին հաղորդում է Apsny.ge-ն։
Նրա կարծիքով՝ ռուսական տնտեսությունը հետ է մնում արևմտյանից, և այդ տարբերությունը հնարավոր չէ կրճատել՝ առանց պետության կողմից տնտեսության պլանավորման։ «Սա չի նշանակում, որ պետությունը մշտապես պետք է գերակշիռ դեր ունենա տնտեսությունում։ Սակայն դա անհրաժեշտ է որոշակի պատմական փուլերում, իսկ ես կարծում եմ, որ այսօր մենք գտնվում ենք նման փուլում», — ասել է Պրիմակովը՝ նշելով, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ճգնաժամի ժամանակ շատ ակտիվ ազդեցություն են ունենցել իրենց երկրների տնտեսությունների վրա։
Նա կոչ է արել լուրջ ներդրումներ իրականացնել 90-ականների զգալի տուժած այնպիսի ոլորտներում, ինչպիսին է մեքենաշինությունը։