տուն Լուրեր ՊՍԺ-ն և McDonald’s-ը պայմանագիր են ստորագրել

ՊՍԺ-ն և McDonald’s-ը պայմանագիր են ստորագրել

123
0

128763-psg-et-mcdonald-s-sont-desormais-650x0-1

Ֆրանսիական ամենահայտնի ակումբներից Պարի Սեն Ժերմենը գործընկերային պայմանագիր է ստորագրել արագ սննդի աշխարհի խոշորագույն ցանցի՝ McDonald’s-ի հետ։ Այս մասին տեղեկացնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը կգործի երկու տարի։ Նախատեսվում է, որ Ֆրանսիայում McDonald’s-ի կետերում սննդի վրա կգովազդվի ՊՍԺ ակումբը։

«McDonald’s-ի հետ համագործակցությունը կկապի ՊՍԺ-ին հայտնի ապրանքանիշի հետ, որը մեծ լսարան ունի Ֆրանսիայում։ Մենք ունենք ընդհանուր նպատակներ և հավակնություններ, այդ պատճառով մեծ ուրախությամբ ողջունում ենք մեր նոր գործընկերոջը»,- ասել ՊՍԺ-ի գլխավոր տնօրեն Կլոդ Բլանը։

Հիշեցնենք, որ սա McDonald’s-ի և եվրոպական ֆուտբոլի համագործակցության եզակի դեպքերից չէ։ Ամերիկյան ընկերությունը գործընկերային պայմանագիր ունի նաև ՈւԵՖԱ-ի հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here