Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ իտալական Corriere dello Sport-ի հաղորդմամբ Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն գլխավորելու էր «ՊՍԺ»-ն։ Նման լուրերի տարածումից հետո ինքը՝ 44-ամյա մասնագետը, հանդես է եկել պաշտոնական հերքմամբ:
«Ես կարդացել եմ հոդվածներն այն մասին, որ իմ «շրջապատը» պայմանավորվածություն է ձեռք բերել «ՊՍԺ»-ի հետ: Դա ճիշտ չէ:
Ես ուղղակի որևէ ներկայացուցիչ ու գործակալ չունեմ: Այս պատմությունները ուղղակի ոչ մի կապ չունեն իրականության հետ», — նշել է Կոնտեն:
Հիշենենք, որ իտալացին մեկ շաբաթ առաջ անսպասելի լքել էր «Յուվենտուսը»՝ համաձայնության չգալով իր նոր պայմանագրի հարցում։