Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ելույթ ունենալ խորհրդարանի և կառավարության անդամների առջև Ղրիմում։ Ելույթը տեղի կունենա օգոստոսսի 14-ին, այն կլինի բավականին «հագեցված»։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը՝ հղում կատարելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։
«Մի քանի շաբաթից մենք բավականին աշխույժ ներքաղաքական շրջան ենք ունենալու, որը պայմանավորված է լինելու սեպտեմբերին կայանալիք ընտրություններով, և թերևս կարելի է ակնկալել, որ այդ խնդիրն ակտիվ ընդգրկված լինի օրակարգում», — ասել է Պեսկովը՝ նշելով, որ հանդիպումը տեղի է ունենալու Յալթայում։ Բացի այդ, Պուտինն այցելելու է նաև Սևաստոպոլ։
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ռուսաստանը մտահոգություն ունենալով, որ շուտով այդ երկրի տարածքում կտեղակայվեն ՆԱՏՕ-ի զորքերը, տեղի բնակչության շահերը պաշտպանելու պատրվակով օկուպացրեց այն, այնուհետև մարտի16-ին կայացած «հանրաքվեով» դե-յուրե միավորեց Ղրիմը ՌԴ տարածքին։