տուն Քաղաքական Միջազգային Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի իրավիճակը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի իրավիճակը

76
0

erdogan_putinle_gorustu_h26665

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են Ղրիմի թաթարներին։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«2014 թվականի ապրիլի 17-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Էրդողանի միջև։ Քննարկվել են Ղրիմը Ռուսաստանի դաշնությանը միացնելու որոշ հարցեր, այդ թվում՝ Ղրիմի թաթարներին վերաբերող խնդիրներ», — այս մասին ասվում է հաղորդագրության մեջ։

Պուտինն Էրդողանի հետ քննարկել է նաև թուրք-ռուսական համագործակցության հարցեր, այդ թվում՝ էներգետիկ ոլորտի փոխգործակցությունը։ Բացի այդ, Ռուսաստանն իր դիրքորոշումն է ներկայացրել Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ։