տուն Քաղաքական Միջազգային Պուտինն ու Էրդողանը հեռախոսային բանակցություններ են վարել

Պուտինն ու Էրդողանը հեռախոսային բանակցություններ են վարել

226
0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Առաջնորդները քննարկել են Լիբիայում տիրող իրավիճակն ու Սիրիայի հարցով համագործակցության շարունակությունը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ մեջբերելով Կրեմլի հաղորդագրությունը, նախագահները, մասնավորապես, անդրադարձել են Լիբիայում շարունակվող ռազմական դիմակայության սրմանը:

Պուտինն ու Էրդողանը կողմ են արտահայտվել ՄԱԿ-ի և Գերմանիայի միջնորդական ջանքերին՝ ուղղված զինված հակամարդությանը վերջ դնելուն և երկխոսության վերականգնմանը: 

Բացի այդ, կողմերը կարծիք են փոխանակել Սիրիայի հարցով, այդ թվում և Իդլիբում իրավիճակի կայունացման շուրջ ռուս-թուրքական պայմանավորվածությունների համատեքստում: