տուն Քաղաքական Միջազգային Պուտինն, այնուամենայնիվ, կկարողանա զորքեր կիրառել Ուկրաինայի դեմ

Պուտինն, այնուամենայնիվ, կկարողանա զորքեր կիրառել Ուկրաինայի դեմ

55
0

putin-medvedev-laughing

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն, այնուամենայնիվ, չի զրկվի Ուկրաինա զորք մտցնելու իրավունքից, եթե նույնիցսկ Դաշնային Խորհուրդը նրա խնդրանքով այսօր չեղյալ հայտարարի այդ որոշումը։ Այս մասին հաղորդում է Vedmosti-ն։

Նշվում է, որ Ռուսաստանում մինչև հիմա գործում է այն թույլտվությունը, որը տրվել էր 2009 թվականին նույն Դաշնային խորհրդի կողմից դեռեւս նախագահ Դմիտրի Մեդվեդևին։ Այդ օրենքը կոչվում էր «արտասահմանում զինված ուժերի օպերատիվ օգտագործման մասին»։ Պաշտպանության նախարարությունում հաստատել են, որ այդ օրենքը դեռ գործում է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինը դիմել էր Դաշնային խորհրդին՝ խնդրելով չեղյալ հայտարարել Ուկրաինայի դեմ զինված ուժեր կիրառելու թույլտվություն տալու մարտի 1-ի որոշումը։