Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, թե միջազգային հանրության ուշադրությունը կշեղվի Ուկրաինայից նոր ճգնաժամի պատճառով։ Այս մասին նա ասել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նիստի ժամանակ, որն ընթանում է Դուբլինում։
«Պուտինը չի հավատում, թե պատժամիջոցներ կկիրառվեն։ Նա Արևմուտքին այլևս լուրջ չի ընդունում։ Նա հույս ունի, որ այստեղ այնքան ժամանակ կխոսեն, մինչև որ կսկսվի մեկ այլ ճգնաժամ և բոլորը կմոռանան Ուկրաինայի մասին։ Այդպես եղավ նաև Վրաստանում», — ասել է Սաակաշվիլին։
Հիշեցնենք, որ համաշխարհային շատ առաջնորդներ հայտարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, իսկ մի շարք երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն, Կանադան սկսել են կիրառել դրանք։