տուն Քաղաքական Միջազգային Պուտինի վերջը մոտ է. Սաակաշվիլի

Պուտինի վերջը մոտ է. Սաակաշվիլի

86
0

Mihail-Saakashvili

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ելույթ ունենալով ուկրաիանակն հեռուստատեսությամբ, կրկին մեղադրել է Ռուսաստանին և նրա նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ոտնձգությունների համար:

Նա ագրեսիա է որակել Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինայի ներքին գործերին, քանի որ ուկրաինացիները սկսել են իրենց պետությունը ստեղծել, իսկ դա դուր չի եկել Պուտինին: Վերջինս մտահոգվում է, որ նման փոփոխությունները կարող են ազդել նաև Ռուսաստանի քաղաքացիների վրա: «Մայդանում մարդիկ վերադարձրին իրենց երկիրը և ստեղծեցին ուկրաինական պետականություն: Առաջացավ հնարավորություն՝ ունենալու ոչ միայն դե-յուրե Ուկրաինա, այլ դե-ֆակտո: Պուտինը վրդովված է սրանից: Նա հիմա ցանկանում է խլել այն, ինչ ստեղծվել է Մայդանում», — ասել է Սաակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահը հայտարարել է, որ Պուտինն Ուկրաինայի հարավ-արևելքում իրականացնում է աբխազական տարբերակը:

Նա քիչ հավանական է համարել, որ այսուհետ կլինի ռուսական ներխուժում տանկերով և իքնանթիռներով: Սաակաշվիլին կարծիք է հայտնել, որ «Պուտինի վերջը» մոտ է, քանի որ աշխարհը միանաշանակ աջակցում է Ուկրաինային և պատժամիջոցներ կիրառում Պուտինի դեմ: «Անպայման, սա Պուտինի վերջն է: Նա միանգամայն անհեռանկար քաղաքական գործիչ է: Բոլորի վերջն էլ ինչ-որ պահի գալիս է: Կարևորը՝ որպեսզի դա տեղի չունենա ժամանակից ուշ», — ասել է նա: