տուն Քաղաքական Միջազգային Պուտինի վարկանիշը այս տարվա մեջ առաջին անգամ անկում է ապրել

Պուտինի վարկանիշը այս տարվա մեջ առաջին անգամ անկում է ապրել

93
0

pic_191a76e738487c5f334b3baf7faccaee

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանն աջակցության վարկանիշը տարվա սկզբից առաջին անգամ նվազել է։ Այս մասին են վկայում «Լևադա կենտրոնի» անցկացրած հարցումները։

Օգոստոսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում Պուտինին աջակցության վարկանիշը 87 տոկոսից նվազել է մինչև 84 տոկոս։ Ղրիմի բռնակցումից ի վեր սա առաջին անկումն է նախագահի վարկանիշում։  Ընդ որում՝ Պուտինից դժգոհողների թիվն աճել է՝ հասնելով 15 տոկոսի։ Մասնագետներն այս անկումը բացատրում են արևմտյան ընկերությունների դեմ պատժամիջոցների կիրառմամբ՝ պայմանավորված գների աճով։

Սպասվում է, որ Պուտինի վարկանիշն է´լ ավելի կընկնի, երբ հայտնի դառնա, որ Ուկրաինայում իրականում պատերազմում են Ռուսաստանի զինված ուժերը և կան բազմաթիվ սպանվածներ, վիրավորներ և պատանդներ։