տուն Լուրեր Պուտինի սիրելի Ռոմա Ժիգանը թալանել է իր փրոմոութերին

Պուտինի սիրելի Ռոմա Ժիգանը թալանել է իր փրոմոութերին

155
0

1452

Մամուլին հայտնի են դարձել կողոպուտի մեջ կասկածվող հայտնի ռեփեր Ռոմա Ժիգանի ձերբակալման որոշ մանրամասներ։ Պարզվել է, որ նույնիսկ ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զուգերգը երաժշտին իր ցանկացած փառքը չի ապահովել։ Դժգոհելով իր փրոմոութերի աշխատանքից՝ Ժիգանը կազմակերպել է նրա վրա բանդիտական հարձակում։

«Ժիգանն ու իր ընկերները այս ամռանը կողոպտել են երիտասարդին, որին մի տարի առաջ էին վարձել YouTube-ում տեսահոլովակները խթանելու համար, РИА Новости-ին պատմել է իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրը։

Նշենք, որ մինչ այս միջադեպը 29-ամյա Ռոման Չումակովը (Ռոմա Ժիգան) փառքից անտեսված չէր։ Վերջին տարիներին նա շատ էր մեկնում հյուրախաղերի և նույնիսկ ելույթ էր ունեցել 2010 թ. Վանկուվերի Ձմեռային օլիմպիադայում։

Երաժիշտը հայտնի էր դարձել Պուտինին նվիրված ձոնով, որը անձամբ էր Ժիգանին հանձնել МузТВ-ի մրցանակը և նրա հետ զուգերգ կատարել։ Այդ դեպքից հետո Ժիգանին սկսել էին անվանել «Պուտինի սիրելի»։ Արդյունքում, 2 դատվածություն ունեցող քրեականը ոչ միայն աստղ էր դարձել, այլև НТВ-ով հանդես էր գալիս իբրև բարոյական դաստիարակության հարցերով «փորձագետ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here