տուն Քաղաքական Միջազգային Պուտինի հնացող իշխանությանն արյուն է պետք։ Սա իսկական պատերազմ է․ Խոդորկովսկի

Պուտինի հնացող իշխանությանն արյուն է պետք։ Սա իսկական պատերազմ է․ Խոդորկովսկի

79
0

5171830-3x2-940x627

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Միխայիլ Խոդորկովսկին Դոնբասում Ռուսաստանի գործողությունները որակել է որպես իրական ներխուժում։

«Մենք իրական պատերազմ ենք վարում Ուկրաինայի դեմ։ Հնացող իշխանությանն արյուն է պետք։ Ւսկ մենք լռում ենք և թաղում մեր երեխաներին, եղբայրներին։ Ես այլևս չեմ լռելու»,- Twitter-ի իր էջում գրել է Խոդորկովսկին։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ռուսաստանի տարբեր բնակավայրերում ծնողները նամակներ են ստանում իրենց զինվորական երեխաների մահվան կամ վիրավորվելու մասին։ Սակայն միջադեպերի վայրը չի նշվում։ Այսօր Ուկրաինան պաշտոնապես հայտարարել է, որ սկսվել է ռուսական ուղիղ ագրեսիան Ուկրաինայի դեմ։