Ինչպես գրում է ամերիկյան The Washington Post-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է խոչընդոտել Մոլդովայի և Եվրամիության մերձեցումը՝ թույլ չտալ Ասոցացման պայմանագրի ստորագրումը։
Մոլդովան հայտնի էր որպես մարդկանց օրգանների վաճառքի շուկա, սակայն վերջին տարիներին մեծ քայլեր է արել՝ շտկելու այս իրավիճակը։ Ներկայում Մոլդովայում իշխում է լիբերալ-դեմոկարատիան, ինչն ուղեկցվում է տնտեսության աճով։ Այս ամենը հանգեցրել է նրան, որ Մոլդովան ներկայում հնարավորություն ունի ստորագրելու ասոցացման պայմանագիրը։ Սակայն ինչպես նշում է հոդվածագիրը, «Վլադիմիր Պուտինը, իր հարևանի հաջողություններով ուրախանալու փոխարեն, նյարդայնացած ամեն ինչ անում է սաբոտաժի ենթարկելու Մոլդովայի և ԵՄ պայամնագիրը»՝ արգելելով մոլդովական գինիների ներմուծումը, սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը, Ռուսաստանում ձերբակալվում են մոդոլվացի միգրանտները և արտագնա աշխատանքի մեկնածները։
Նույն աղբյուրը նշում է, որ Վրաստանը, Հայաստանը և Ուկրաինան նույնպես տառապում են «Պուտինը սանձարձակություններից»։ Պուտինի նպատակը Ասոցացացման պայամանագրի տապալումն է և նախկին ԽՍՀՄ հանրապետություններին Մաքսային Միություն մտցնելը, իսկ հետագայում «ԽՍՀՄ վերականգնումը»,- գրում է հոդվածի հեղինակը։