Օրեր առաջ մամուլում հայտնվեց մի տեղեկություն, որի համաձայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատության է ենթարկել վարչապետ Դմիտրի Մեդվեդևին օրինագծերից մեկի վերաբերյալ հրապարակային դժգոհություն արտահայտելու պատճառով։ Պուտիննն այն ժամանակ ելույթներից մեկի ժամանակ հայտաարրել էր, որ «եթե կան մարդիկ, ում դուր չի գալիս այդ օրենքի ընդունումը, ապա կարող են հեռանալ»։
The New Times-ին տված հարցազրույցում Պեսկովն ասել է, որ Պուտինը շատ կտրուկ է արձագանքել վարչապետի այդ հայտարարությանը։
«Այս կամ այն փաստաթղթի մշակման ժամանակ բոլորն ազատ են կարծիք արտահայտելիս։ Նա մեզ մոտ սովորական բան է։ Սակայն անցած շաբաթ մի պատմություն եղավ, երբ նախագահն օրինագիծ մտցերեց խորհդարաա։ Այն ժամանակ դեմ հանդես եկավ․․․ նաև վարչապետը։ Պուտինի արձագանքը շատ կոշտ էր։ Բանն այն է, որ որոշումն ընդունելուց առաջ կարելի է վիճել, տարբերակներ առաջարկել, սակայն երբ որոշումն ընդունված է, պաշտոնյաներն այն չպետք է հրապարակավ քննադատեն։Դա կոռեկտ չէ։ Եվ ընդունված չէ», — նշել է Պեսկովը։