Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երեւանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի մասնակցությամբ:
Կրեմլի պաշտոնական կայքը Պուտինի՝ Հայաստան ժամանելու, ինքնաթիռից իջնելու, գագաթնաժողովից կադրեր պարունակող լուսանկարներ է հրապարակել։ Դրանց մեջ առանձնանում է նաեւ բիբլիական Արարատի ֆոնին երեւացող ՌԴ նախագահի ինքնաթիռի լուսանկարը։