տուն Քաղաքական Միջազգային Պուտինի դուստրը լքել է 2.5 միլիոն եվրոյանոց պենտհաուսը Հաագայում (տեսանյութ)

Պուտինի դուստրը լքել է 2.5 միլիոն եվրոյանոց պենտհաուսը Հաագայում (տեսանյութ)

100
0

1474270

Բրիտանական The Daily Mirror-ը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրը լքել է Հաագայի մերձակայքում գտնվող իր պենտհաուսը։ Պուտինի դուստրն ապրում է 2.5 մլն եվրո արժողությամբ պենտհաուսում։

Առայժմ հայտնի չէ, թե ինչու է Մարիա Պուտինան հեռացել այդ բնակարանից, սակայն լրագրողները եզրակացնում են, որ դա կապված է Դոնեցկում մայալզիական ինքնաթիռի կործանման պատմության հետ։

Մի քանի օր առաջ հոլանդական Հիլվերսում քաղաքի ղեկավարը հայտարարել էր, որ Մարիային անհրաժեշտ է  արտաքսել Նիդերլանդներից, սակայն ժամեր անց նա ներողություն էր խնդրել այդ հայտարարության համար։

Քանի որ Մարիայի բնակվելու վայրի մասին իմացել են շատերը, հնարավոր է, Պուտին հայրը որոշել է ավելի անվտանգ տեղ տանել դստերը։ Հիշեցնենք, որ Պուտինը շատ գաղտնի է պահում իր ընտանիքի անձնական կյանքը, և քչերը գիտեն, թե ինչ ընտանեկան կարգավիճակ կունենան նրա դուստրերը և ինչով են կզբաղվեն։

Տեսանյութն՝ այստեղ։