Վարչապետի հրաժարականը եւ դրանից բխող կատավարության փոփոխությունը պայամանավորված է Պուտինիˋ վերջին շրջանում իրականացվող քաղաքականությամբ: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը:
«Հիմնականում Ռուսաստանի ազդեցության հետեւանքով է, բայց դա չի նշանակում, որ այստեղ ներքաղաքական, ներկլանային հարաբերությունների, ռազբոռկաների հետ բացարձակ կապ չունի, դրա հետ էլ կապ ունի: Բայց առաջնային ահազանգը Ռուսաստանից է գալիս: Այդ հրաժարականը անպասելի էր թե փորձագիտական հանրության համար, թե հենց ՀՀԿ բազմաթիվ անդամ ներկայացուցիչների համար»,-ասում է Վարդանյանը:
Ըստ փորձագետիˋ Հայաստանի նման երկներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անհրաժեշտ է լինի ավելի «եվրազիստ» վարչապետ եւ ավելի «եվրազիստ» կառավարություն:
«Մաքսային միությանն անդամակցելը դեր խաղում է: Պետք է լինի վարչապետ, ով նվիրվի նոր ծրագրի իրականացմանը Ռուսաստանի նեոկայսերապաշտական քաղաքականության հիմքում ընկած այդ նոր պրոյեկտի, որը կոչվում է Եվրասիական միություն: Պետք է լինի մարդ, որը հայտնի չի եղել իր հակառուսականությամբ, մարդ, որը երբեւէ չի խոսել Ռուսաստանի դեմ, մարդ, որը չի առանձնացել իր պրոարեւմտյան դիրքորոշմամբ եւ Եվրասիական միության հետ ինտեգրվելու ջատագով է: Հավանաբար այդ մարդը պետք է նաեւ փորձ ունենա ռուսական տարբեր ստրուկտուրաների հետ աշխատելու մեջ»,-հավելում է Վարդանյանը: