Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի իր նստավայրում հոկտեմբերի 27-ին հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին` փորձելով նրան համոզել հրաժարվել Եվրամիության հետ ասոցացման պայմանագիր ստորագրելուց: Այս մասին գրում է Kommersant-ի ուկրաինական հրատարակությունը:
Տետ-ա-տետ ֆորմատով անցած հանդիպումը ոչ մի արդյունք չի ունեցել ռուսական կողմի համար, քանի որ Յանուկովիչը պնդել է, որ թեպետ Ուկրաինան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, սակայն Եվրամիության հետ պայմանագրի ստորագրումը քննարկումներից դուրս է:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու համար Ռուսաստանը դադարեցրել է ուկրաինական շոկոլադի ներմուծումը, ինչպես նաև պատրաստվում է արգելել ուկրաինացիների մուտքը Ռուսաստան առանց արտասահմանյան անձնագրերի: Գազի հարցում երեկ վարչապետ Մեդվեդևն առաջարկել է մտցնել կանխավճարի պրակտիկան: