Ռուսաստանի և Բելառուսի նախագահներին երեկ չի հաջողվել համաձայնության գալ առանցքային երեք հարցերի՝ նավթի, գազի ու հարկերի շուրջ: Սանկտ Պետերբուրգում երկու առաջնորդների հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը, հայտնում է azatutyun.am-ը:
Թե որոնք են հիմնական տարաձայնությունները, վերջինս չի մանրամասնել, բայց տեղեկացրել է, որ երկու նախագահները մտադիր են առաջիկայում ևս մեկ հանդիպում ունենալ:
Կրեմլը պահանջում է Բելառուսից խորացնել տնտեսական համագործակցությունն ու համակարգված դրամավարկային քաղաքականություն վարել՝ ռուսական էներգակիրները ցածր գնով ստանալու դիմաց: Ընդդիմադիրները պնդում են՝ դա է՛լ ավելի կխորացնի Մինսկի կախվածությունը Ռուսաստանից ու հարվածի տակ կդնի Բելառուսի պետականությունն ու անկախությունը: