ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական աշխատակիցների հետ խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Հանդիպմանը մասնակցել են վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, խորհրդարանի երկու պալատների խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն եւ Սերգեյ Նարիշկինը, նրա տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԾ ղեկավարներ Ալեքսանդր Բորտնիկովը եւ Միխայիլ Ֆրադկովը, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի մշտական անդամ Բորիս Գռիզլովը։ Հաղորդում է «РИА Новости»-ն։