ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին հարցազրույց է տվել ուկրաինական «Ուկրաինսկայա պրավդա» թերթին, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Եվրասիական և Մաքսային միություններին։
«Ռուսաստանի հեռանկարները Եվրասիական միությունում ֆիկցիա են։ Այս միությունը փլուզվելու է տնտեսական, սոցիալական և անձնական պատճառներով։ Արդյունքում այն կհանգեցնի մի իրավիճակի, երբ Ռուսաստանը պատրաստ չի լինի Չինաստանի առաջխաղացմանը Կենտրոնական Ասիայում։
Երկարաժամկետության կտրվածքով, ռուսական շահերից բխում է՝ շարժվել դեպի Եվրոպա։ Իսկ Արևմտյան ռազմավարական տեսլականը պետք է լինի «մենք Ուկրաինան ցանկանում ենք տեսնելԵվրոպայում ոչ թե որպես զենք Ռուսատսնի դեմ, այլ, որպեսզի վերջնական արդյունքում այստեղ ընդգրկվի նաև Ռուսաստանը»։ Պուտինը, ռազմավարական տեսակետից, մնացել է անցյալում։ Արդեն հոգեբանական փոփոխություններ են տեղի ունեցել ոչ միայն Ուկրաինայում, այլև Ղազախստանում, Ուզբեկստանում, և այս երկրներից ոչ մեկը չի ցանկանում հնազանդվել կենտրոնական կառավարությանը, որը նստած է Մոսկվայում։
Ռուսաստանի համար Մաքսային միությունը ժամանակի զուր վատնում է, ինչը ավելորդ լարվածություն է առաջացնում անկախացած նոր պետություններում»,- ասել է Բժեզինսկին։