Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան է շնորհվել ՌԴ Պետդումայի պատգամավոր, հայազգի բևեռախույզ-գիտնական Արթուր Չիլինգարովին: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:
«Պարգևատրել Արթուր Նիկոլայի Չիլինգարովին ռուսաստանյան պետականության ամրապնդման, պառլամենտարիզմի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար»,- նշված է նախագահի հրամանագրում:
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-լրատվական կայքում: