տուն Քաղաքական Միջազգային Պուտինը շտապում է Եվրասիական միության ստեղծման հարցում

Պուտինը շտապում է Եվրասիական միության ստեղծման հարցում

123
0

23634271_news_bigpic

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կառավարությանը հանձնարարել է որքան հնարավոր է կարճ ժամանակում ավարտել Եվրասիական տնտեսական միության ստեղծման համաձայնագիրը:

«Ես կխնդրեի Ձեզ Բելառուսի, Ղազախստանի գործընկերների հետ ամենաօպերատիվ կերպով լրամշակել (համաձայնագրի տեքստը) և վերջակետ դնել», — ասել է նա կառավարության նիստի ժամանակ:

Պուտինը նշել է, որ Մինսկում կատարած աշխատանքը շատ արդյունավետ է եղել: «Ոչ առանց վեճերի, բայց մենք վերջ ի վերջո վերացրել ենք այն խոչընդոտները, որոնք կային համաձայնագրի ստորագրումից առաջ: Փոխզիջումներ գտել ենք, սակայն որոշ տեխնիկական խնդիրներ են մնացել համաձայնեցնելու համար: Ես հույս ունեմ, որ դա էլ մոտ ժամանակներում կավարտենք», — ասել է Պուտինը: