տուն Քաղաքական Միջազգային Պուտինը շտապեց շնորհավորել իր ադրբեջանցի գործընկերոջը

Պուտինը շտապեց շնորհավորել իր ադրբեջանցի գործընկերոջը

198
0

956056674

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիններից է, ով շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վերընտրվելու կապակցությամբ: Նա հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, ինչի մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ: Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ալիևին՝ Ադրբեջանի նախագահի ընտրություններում ունեցած հաջողության կապակցությամբ», — ասվում է հայտարարության մեջ: Պուտինն իր շնորհավորական ուղերձում ասել է, որ Ալիևի վստահ հաղթանակը վկայում է նրա քաղաքական բարձր հեղինակության մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here