տուն Քաղաքական Միջազգային Պուտինը նշել է, թե ինչը չի հանդուրժի Ուկրաինայի գործողություններում

Պուտինը նշել է, թե ինչը չի հանդուրժի Ուկրաինայի գործողություններում

103
0

Putin130912

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ Մոսկվան դեմ չէ Եվրամիության հետ Ուկրաինայի ինտեգրման ինքնիշխան իրավունքին, սակայն միանգամայն դեմ է ՆԱՏՕ-ին անդամագրվելուն:

«Մենք դեմ չենք Ուկրաինայի ինքնիշխան ընտրությանը, ինչպիսին էլ որ դա լինի: Մենք միանգամայն այլ բանի մասին ենք խոսում: Եթե մեզ ասեն, որ Ուկրաինան մտնում է ՆԱՏՕ, այնժամ մենք իրոք դեմ կլինենք, քանի որ դա թույլ կտա մոտեցնել մեր սահմաններին ռազմական բլոկի ենթակառուցվածքները, որում մենք վտանգ ենք տեսնում: Տնտեսական միավորումները ոչ մի վնաս չեն կարող պատճառել երկրին անվտանգության տեսակետից», — ասել է Պուտինը:

Պուտինը կրկին սպառնացել է փակել Ուկրաինայի հետ ընդհանուր շուկան, եթե Ուկրաինան բացի այնԵվրամիությանը: Նա ցանկություն է հայտնել ԵՄ-Ուկրաինա ասոցացման պայմանագրի վերաբերյալ բանակցություններ վարել ՌԴ-Ուկրաինա-ԵՄ ձևաչափով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here