տուն Քաղաքական Միջազգային Պուտինը հունիսի սկզբին Ֆրանսիայում կարող է հանդիպել Օբամային և Մերկելին

Պուտինը հունիսի սկզբին Ֆրանսիայում կարող է հանդիպել Օբամային և Մերկելին

103
0

article-2413657-1BA7EDB1000005DC-264_634x502

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի սկզբին պատրաստվում է այցելել Ֆրանսիա, ուր տեղի են ունենալու Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման հոբելյանական միջոցառումներին։ Այս մասին հաղորդում է Interfax-ը։

70-ամյակին նվիրված այդ արարողությունների ժամանակ Պուտինը կարող է հանդիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ովքեր պատրաստվում են այցելել Ֆրանսիա։

Պուտինի աշխատակազմից տեղեկացրել են, որ հրավերը ստացվել է, սակայն այցելության վերջնական որոշում չի կայացվել։

Հունիսի 5-6-ի միջոցառումներին ներկա է լինելու նաև Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը։