տուն Աշխարհ Պուտինը հայտարարել է ոչ աշխատանքային օրերի ավարտի և Covid-19-ի դեմ նոր միջոցների...

Պուտինը հայտարարել է ոչ աշխատանքային օրերի ավարտի և Covid-19-ի դեմ նոր միջոցների մասին

550
0

Մայիսի 11-ին լրանում է ոչ աշխատանքային օրերի ժամկետը, որը տևել է ավելի քան 6 շաբաթ՝ սկսած մարտի 30-ից: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր չորրորդ հեռուստաուղերձի ժամանակ։

Խոսելով երկրում կորոնավիրուսի տարածման և դրա առնչությամբ իրականացվելիք միջոցառումների մասին՝ երկրի ղեկավարը քաղաքացիների անվտանգության և տնտեսության աջակցման համար նոր միջոցառումներ է առաջարկել:

«Իմ դիրքորոշումն անփոփոխ է: Մեզ համար կարևորը մարդկանց առողջությունն է և անվտանգությունը: Այդ արտառոց միջոցառումն օգնել է դանդաղեցնել համաճարակի զարգացումը: Դրա հաշվին մենք ժամանակ շահեցինք՝ նախևառաջ առողջապահության համակարգի պատրաստականությունը բարձրացնելու համար»,- ասել է Պուտինը:

Պուտինի խոսքով՝ մայիսի 12-ից ոչ աշխատանքային օրերի ժամանակահատվածը ողջ երկրում և բոլոր ոլորտներում ավարտվում է, սակայն կորոնավիրուսի վտանգը պահպանվում, այդ իսկ պատճառով պայքարը համաճարակի դեմ շարունակվում է: