Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ բոլոր նրանք, ովքեր խոսում են Ռուսաստանի պառակտման մասին, պետք է պատասխան տան իրենց հայտարարությունների համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
«Իհարկե, պետք է պատասխան տալ այդպիսի բաների համար»,- ասել է Պուտինը իրավաբան ուսանողների հետ հանդիպման ժամանակ: «Սակայն թե դա ինչ տեսք կունենա, դա արդեն արհեստավարժ հանրության գործն է», — նշել է ՌԴ նախագահը:
Նա կոչ է արել ավելի լուրջ ուշադրություն դարձնել կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովի այն հայտարարությանը, որով նա կոչ էր անում նման հայտարարությունների համար սահմանել քրեական պատասխանատվություն: Պուտինը հավելել է, որ ՌԴ-ի տարածքի պառակտման ցանկացած հայտարարություն հակասահմանադրական է: