տուն Քաղաքական Պուտինը երիտասարդ հային նշանակել է Սմոլենսկի շրջանի դատախազ

Պուտինը երիտասարդ հային նշանակել է Սմոլենսկի շրջանի դատախազ

371
0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Սերգեյ Կարապետյանը նշանակվել է Սմոլենսկի շրջանի դատախազ:

«Սերգեյ Էդուարդի Կարապետյանին հնգամյա ժամկետով նշանակել Սմոլենսկի շրջանի դատախազ»,- ասված է Ռուսաստանի նախագահի ստորագրած հրամանագրում:

41-ամյա Սերգեյ Կարապետյանը 2000 թ. ավարտել է Ռոստովի պետական տնտեսագիտական ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը, ապա աշխատել ՌԴ դատախազության համակարգում: 2018 թ. հունվարից հայ մասնագետը Կրանսոյարսկի շրջանի դատախազի տեղակալն էր: