Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի արևելքում և Ղրիմում իր գործողությունները փոխառել է ամերիկյան Կենտրոնական հետախուզականից: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Հնարավոր է, որ ՌԴ նախագահն ուսումնասիրել է ԱՄՆ գործողությունները Ռոնալդ Ռեյգանի կառավարման շրջանում, երբ պաշտոնական Վաշինգտոնն աջակցում էր Աֆղանստանում, Նիկարագուայում, Անգոլայում, Լեհաստանում և Արևելյան Եվրոպայում Մոսկվայի ազդեցության տակ գտնվող ռեժիմներին հակազդող շարժումներին: Թերթը գրում է, որ նման մարտավարությունը թույլ է տալիս «ստանալ առավելագույն օգուտ` վճարելով նվազագույն գին»: