տուն Քաղաքական Միջազգային Ինչից է խելագարվում Պուտինը. Die Welt

Ինչից է խելագարվում Պուտինը. Die Welt

198
0

41D556DB-070B-4675-BDBC-6D7A48C9D1A0_mw1024_n_s

Գերմանական Die Welt-ը մեծ հոդված է նվիրել Վլադիմիր Պուտինին` զարմանք հայտնելով, թե ինչու են նրան համարում գերտերության առաջնորդ:

«Բոլորը գիտեն Վլադիմիր Պուտինին, տեսել են նրա բաց մազերը, մերկ իրանը, մկանները, կանաչ աչքերը, սուր հայացքը: Իր տարիքի համար նա լավ տեսք ունի: Սակայն նա նաև մի մարդ է, ում հետ չես ցանկանա մնալ ԱԴԲ-ի  (ФСБ) խաղում հարցաքննության ժամանակ:

Սակայն Պուտինը հայտնի չէ իր արտաքին տեսքով: Նրա նախորդները նույնպես հայտնի էին, և ոչ միայն արտաքին տեսքի համար` Ելցին, Գորբաչով, Ստալին, Լենին, Խրուշչով: Հայտնի էին ցարերը, բռնապետները, օլիգարխները, քանի որ նրանք միշտ ցանկացել են լուծել ոչ միայն իրենց երկրի ճակատագիրը: Նրանք ցանկանում էին ղեկավարել համաշխարհային տերություն, գերտերություն:

Որքան էլ որ տարօրինակ է, բայց ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև ամբողջ աշխարհը ձևացնում է, թե Ռուսաստանը գերտերություն է, չնայած ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ իրավիճակ է երկրի ներսում: Երբ Պուտինը 2000 թվականին դարձավ նախագահ, նա ժառանգել է այն, ինչ թողել է նրա նախորդը` մշտական տեղ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, նրան հրավիրում են «մեծ ութնյակի» նիստերին, բայց Ռուսաստանը, ինչպես և Սաուդյան Արաբիան, բացի նավթից ուրիշ ոչինչ չի կարող առաջարկել:

Չնայած Պուտինը ղեկավարում է կոռումպացված պետություն, նրա հետ վարվում են որպես գերտերության ղեկավարի: Այդպես վարվում է նաև այնպիսի գերտերություն, ինչպիսին ԱՄՆ-ն է: Արևմուտքը չի ցանկանում բարկացնել Պուտինին, ով ամենուր կարող է կարծիք հայտնել: Սակայն դա բավարար չէ: Նա խելագարվում է այն մտքից, որ չի կարողանում վերականգնել այնպիսի մեծ տերություն, ինչպիսին ԽՍՀՄ-ն էր:

Կոմունիստական ռեժիմի անկումից 20 տարի անց, ո՛չ Պուտինին, ո՛չ նրա նախորդներին չհաջողվեց Ռուսաստանը վերածել քաղքացիների գործուն հասարակության: Երևի թե նրանից շատ բան են պահանջում, քան նա կարող է:

Արևմուտքում Պուտինին սխալ են հասկանում: Նրա մեջ տեսնում են ԿԳԲ-ի անցյալ ունեցող օլիգարխի, ինչը և համապատասխանում է իրականությանը: Ինչպես և Ռուսաստանի կառավարության բոլոր անդամները, Վլադիմիր Պուտինն անձամբ է մասնակցում միջոցների ծախսմանը, որոնք ստացվում են բնական ռեսուրսների վաճառքից: Նրա կարողությունը մի քանի միլիարդ է գնահատվում:

Արևմուտքում չեն տեսնում, թե ինչպես է նա օգնում ռուսաստանցիներին հաղթահարել իրենց աննշանությունը, ընդունում է Սնոուդենին, ցույց տալով, որ Արևելքում կա մի մարդ, ով թքած ունի ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Արևմտյան արժեքների վրա: Պուտինը միշտ սփոփում է իր քաղաքացիներին, իսկ դրա պատճառն այն է, որ պետությունը չի կարողանում կառավարվել մեծ ծավալների պատճառով»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here