տուն Քաղաքական Միջազգային Պուտին՝ Ցար․ Ռուսաստանում Պուտինին թագադրելու առաջարկով ստորագրահավաք է սկսվել

Պուտին՝ Ցար․ Ռուսաստանում Պուտինին թագադրելու առաջարկով ստորագրահավաք է սկսվել

59
0

FZMiF90

Ռուսաստանում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին թագադրելու գործըթնաց։ Moskowblogs.blogspot.co.il/2013/10/blog-post.html կայքում նշվում է, որ ձևավորվել է հատուկ շտաբ, որի նպատակն է հավաքել ստորագրություններ՝ այդ հարցն առաջ տանելու համար։

«Մենք կարծում ենք, որ Պուտինը շատ բան է արել Ռուսաստանի համար և արժանի է նրան, որպեսզի իշխի Ռուսաստանում մինչև իր օրերի վերջը, իշխանությունը փոխանցի ժառանգաբար իր որդիներից կամ դստրերից մեկին (թող ինքը որոշի՝ ում, դա իր ինքնիշխան իրավունքն է)։

Մենք կոչ ենք անում բոլոր ոչ անտարբեր մարդկանց իրենց ներդրումն ունենալ Վլադիմիր Պուտինի ներդրումները ժողտնտեսությունում ամրապնդելու համար, ինչը վերջին տարիներին տեղի է ունեցել մեր մեծ առաջնորդի և լիդերի ղեկավարությամբ», ասվում է նախաձեռնողների հայտարարության մեջ։