Ամերիկացի հայտնի դերասանուհի Շերուն Սթոունը GQ ամսագրին տված հարցազրույցում համեմատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին:
Նրա կարծիքով, երկու ղեկավարները խիստ տարբերվում են միմյանցից: Պուտինը, ըստ նրա, ուժեղ առաջնորդ է, որը մշտապես առաջնորդվում է երկրի շահերով:
Ինչ վերաբերում է Թրամփին, ապա Շերոն Սթոունը կարծում է, որ նա չի հարգում իր պաշտոնը:
«Թրամփը շահարկում է մյուս երկրների ղեկավարներին: Նա պարզապես ընդօրինակող է, դերասան»,- ընդգծել է սիրված դերասանուհին: Նա նաև կասկած է հայտնել, թե Թրամփը կվերընտրվի 2020 թվականին: